Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Աֆրինում իր կորուստների մասին
Международные новостиՍիրիայի Աֆրին քաղաքում ռազմարշավի մեկնարկից ի վեր հինգ թուրք զինվոր է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին:
«Մեր Զինուժի կորուստները «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի ընթացքում կազմում են հինգ մարդ, զոհերի ընդհանուր թիվը (հաշվի առնելով «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորումը) 29 մարդ է», - ասել է թուրք նախարարը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:
Վերջինս հավելել է, որ Թուրքայի Զինուժը ռազմարշավի ընթացքում «ակաբեկչական խմբավորումների 458 թիրախ է խոցել և ոչնչացրել 649 ահաբեկչի»:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Աֆրինում ռազմարշավ են սկսել հունվարի 20-ին՝ ուղղված քրդերի դեմ: Պաշտոնական Դամասկոսը խստիվ դատապարտել է Թուրքիայի գործողությունները: