«Ռուսաստանը լիարժեք պատասխան կտա». ՌԴ-ում կքննարկեն ռազմական ոլորտի իրենց գործընկերների դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները
Международные новостиՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ կքննարկի ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի գործընկերների դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները: Այդ մասին երեքշաբթի ТАСС-ին հայտարարել է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը՝ մեկնաբանելով Պետքարտուղարության ներկայացուցիչների հայտարարությունները:
«Մենք, անկասկած, կկազմակերպենք և կլսենք Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների դիրքորոշումը: Միևնույն ժամանակ, այն անշուշտ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կողմից կքննարկվի Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստին: Ռուսաստանը լիարժեք պատասխան կտա»,- հայտարարել է Շամանովը:
Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի գործընկերների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները վկայում են ռուսական տեխնիկայի հետ մրցակցության վախի մասին:
«Նրանք պարզապես վախենում են այդ մրցակցությունից, որովհետև ռուսական զենքի արդյունավետությունը գործնականորեն ապացուցվել է Սիրիայում: Եվ նրանք պարզապես վախեցել են, որ իրենց փտած «Տոմահավկերը», որոնց կեսը հայտնի չէ՝ ուր է հայտնվել, և մնացած հնացած զենքերը բավական պահանջարկ չեն ունենա, ինչի հետևանքով նրանց ընկերությունները մեծ վնասներ կկրեն»,- ասել է խորհրդարանականը:
Նա հավելել է, որ իր գլխավորած հանձնաժողովն «ուշադիր հետևելու է այդ ոլորտում իրավիճակին»: