Սիմվոլների աշխարհում
АналитикаՍերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Նա այդ ժամկետի ավարտից հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա: Սա ակնհայտ է դառնում, հատկապես վերջին օրենսդրական փոփոխություններից և կառավարության ղեկավարին տրվող սոցիալական երաշխիքներից:
Սարգսյանը սովորել է Բաղրամյան 26 հասցեի շքեղությանը և բնավ մտադիր չէ հեռանալ այնտեղից: Սա տրամաբանական էր: Երկար տարիներ, այդ հասցեն հայկական հասարակության գիտակցության մեջ ամրացված է եղել ուժի և իշխանության կենտրոն ու այժմ էլ, դիտարկվում է որպես այդպիսին: Բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե ԱԺ-ում կամ կառավարությունում, այլ հենց Բաղրամյան 26-ում:
Մեր իշխանության մոտ, թերևս արմատացած կարծարտիպ կա, որը մի քիչ էլ սնոտիապաշտության է նմանվում: Հանձնել Բաղրամյան 26-ը, նշանակում է հանձնել իշխանությունը: e-draft.am կայքում հրապարակված երկու օրենքի նախագծերից պարզ է դառնում, որ կփոփոխվեն վարչապետի ու նախագահի աշխատակազմերը, ինչպես նաև՝ նստավայրերը:
Մասնավորապես, նոր վարչապետի նստավայրը կլինի ներկայիս նախագահի նստավայրը՝ քաղաք Երևան՝ Բաղրամյան 26-ը։ Նա Երևանում կունենա նաև ծառայողական առանձնատուն, ինչպես նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ։ Ապագա վարչապետը կունենա նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
Վարչապետը կարող է ունենալ մինչև 600 հոգանոց աշխատակազմ։ Պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:
Սրանից զատ, պետական պահպանություն է տրամադրվում նաև նրա ընտանիքի անդամներին: Պարզ է, որ այս ամենը Սերժ Սարգսյանը չի անում Կարեն Կարապետյանի կամ Գալուստ Սահակյանի համար: Հստակ է նաև, որ նա դեռ երկար է ցանկանում մնալ Բաղրամյան 26-ում:
Մարիա Պախուցկայա