Թուրքական ուժերը հրետակոծել են Աֆրինի կենտրոնը. կան տուժածներ
Международные новостиԹուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքի կենտրոնական Աշրաֆիյա թաղամասը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախնական տվյալներով, հրետակոծման հետևանքով 10 խաղաղ բնակիչ հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկատվությունը հայտնել է քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն:
«Թուրքական բանակը և նրան ենթակա ահաբեկչական խմբավորումները հրետակոծել են Աֆրինի կենտրոն Աշրաֆիյա թաղամասը: Տուժել է առնվազն 10 խաղաղ բնակիչ: Տուժածների ինքնությունները պարզված են»,- ասել է Խեդուն:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի Աֆրին նահանգի քրդական ուժերի դեմ: Այս գործողության մեջ թուրքական ուժերին միացել է նաև Սիրիական ազատ բանակը: