Նեյմար. Լուկաս Մոուրային անարդարացիորեն են քիչ օգտագործել ՊՍԺ-ում
СпортՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրայի հեռանալը:
«Շատ եմ տխրել, նա իմ լավ ընկերն է և շատ ուժեղ խաղացող, ում շատ քիչ են օգտագործել: Կարծում եմ, որ դա անարդարացիորեն էր: Նա իմ ֆուտբոլային եղբայրն է: Մոուրային մաղթում եմ լավագույնը, որպեսզի նա հաջող հանդես գա նոր ակումբում և վերադառնա Բրազիլիայի հավաքական:
Ես չեմ ակումբի սեփականատերը, սակայն կարծում եմ՝ նրան ոչ մի կերպ պետք չէր բաց թողնել»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկաս Մոուրան կարիերան կշարունակի Լոնդոնի «Տոտենհեմում»: