Միհրան Հարությունյանը 1-ին անգամ հարցազրույց է տվել հայերենով
LifestyleԱղբյուրը՝ Intermedia24.ru
Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը առաջին անգամ մայրենի լեզվով հարցազրույց է տվել: Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նա խոսել է իր ապագա ծրագրերի, խառը մենամարտերում հանդես գալու մասին: Նշել է, որ ցանկանում է, որ խառը մենամարտերը Հայաստանում սիրեն նույնքան, որքան ըմբշամարտը: Զրույցից մի հատված նա հրապարակել է ինստագրամի իր էջում: Տեսանյութին կից նաեւ գրել է, որ պետք է շարունակի սովորել:
«Առաջին հարցազրույցը մայրենի լեզվով: Եզրակացությունը հետեւյալն է՝ սովորել, սովորել, եւ եւս մեկ անգամ սովորել: Եթե նպատակ ես դնում, կարող ես հասնել դրան: Այնպես որ, առա՛ջ ընկերնե՛ր»,- գրել է նա:
Ավելի վաղ Միհրան Հարությունյանը սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ պատրաստվում է հայերեն սովորել: Նա լավ հասկանում է մայրենին լեզուն, սակայն խոսել դժվարանում է:
Օրերս ըմբիշը Հայաստանում էր: Նա եկել էր կնոջ՝ աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Նրանք ներկա գտնվեցին հունվարի 28-ին կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2018 թ. առաջնությանը: