«Կարմիր բլուրի» Սոսեն` սերիալային առաջին գլխավոր դերի, դերասան հայրիկի ազդեցության և նշանածի արձագանքի մասին
LifestyleTert.am Life–ը գրում է.
ATV հեռուստաընկերության նոր հեռուստասերիալի` «Կարմիր բլուրի» գլխավոր հերոսուհին` Սոսեի դերակատար Տիրուհի Հակոբյանը, լսարանին հայտնի մարդ չէ, առաջին քայլերն է անում դերասանական ասպարեզում։ Մինչև այս երկրորդական դեր է խաղացել միայն «Օտարը» հեռուստասերիալում։
Նախագծի ղեկավար Ելենա Արշակյանը նրան ընտրել է Թատերական ինստիտուտից։ Տիրուհին այս տարի ավարտել է Դերասանական բաժինը, եղել է Ռուբեն Բաբայանի կուրսից։ Սերիալում նկարահանվելուն զուգահեռ նա խաղում է Տիկնիկային թատրոնում։
Թատրոնում մանուկներին ուրախացնող դերասանուհին նկարահանման հրապարակում հասցրել է դառնալ բոլորի սիրելի Տիրուկը։ Ելենան ասում է, որ նկարահանման հրապարակում նրան սիրում են որպես փոքր, ազնիվ աղջկա, որը շատ էմոցիոնալ է, կարող է հուզվել ամենափոքր թվացող հարցից։
Զգացմունքային լինելն ունի նաև իր դրական կողմը, Տիրուհին միանգամից կարողանում է արտասվել, երբ կերպարն ունենում է դրա կարիքը։) Խոսելով իր էմոցիոնալ դերասանուհու մասին, Ելենան վստահություն հայտնեց, որ իր ռեժիսորական հոտառությունն իրեն չի խաբել, Տիրուհին կարդարացնի իր հույսերը։ Ռեժիսորին նման վստահություն է տալիս աղջկա պարտաճանաչությունն ու աշխատասիրությունը։ Իր հերթին` երիտասարդ դերասանուհին կարևորում է լսարանին ներկայանալու առաջին հնարավորությունը ճիշտ օգտագործելը։ Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել 22-ամյա դերասանուհու հետ։

–Տիրուհի, ինչպե՞ս ընտրեցիր դերասանուհու մասնագիտությունը։ Ընտանիքումդ դերասաններ կա՞ն։
–Այո, հայրիկս և քույրիկս։ Հայրս` Գրիգոր Հակոբյանը, Տիկնիկային թատրոնի դերասան է, քույրս` Արմինե Հակոբյանը, խաղացել է գեղարվեստական ֆիլմերում։ Երբ ես պետք է մասնագիտական ընտրություն անեի, ընտանիքս դեմ չէր։ Ասում էին, որ պետք է ընտրեմ այն մասնագիտությունը, որն իսկապես սիրում եմ։ Իսկ ես միշտ մտածել եմ դերասանուհի դառնալու մասին։
Շարունակությունը՝ այստեղ: