«Պատրաստ եմ սկեսուրիս մամա ասել՝ կախված իր վերաբերմունքից». Սոնա Ռուբենյան
LifestyleArenanews.am-ը գրում է.
Շարունակում ենք Arena բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցախույզ անելով երգչուհի Սոնա Ռուբենյանին:
-Եվ այսպես Սոնա, սկսեցինք.
Առավոտյան քանի՞ տասնյակ անգամ պետք է զարթուցիչը զնգա, որ Դուք արթնանաք:
Շաաատ երկար:
—Եթե տանը ամանները լվանում եք Դուք, նշանակում է…
Այդպիսին բան լինել չի կարող:
-Սմայլիկ, որն ամենից հաճախ եք օգտագործում:
Ծիծաղելուց լացող սմայլիկն եմ շատ օգտագործում:
-Վերջին անգամ որտե՞ղ եք «չեք ին» եղել:
Երևանում:
-Զեղչերի օրերին կարող ե՞նք Ձեզ հանդիպել հագուստի խանութներում:
Հերթ կանգնել չեմ սիրում:
-Եթե հավաքվել եք Դուք, Մաշա Մնջոյանն ու Հայկ Պետրոսյանը, նշանակում է…
Նշանակում է բոլորի ականջները ցավեցնելու ենք:
-Հարևանություն անու՞մ եք:
Անշուշտ:
-Ու՞մ կհաջողվի լուսնին իսկապես գրկել ու մայրիկին նվիրել:
Բոլոր երեխաներին:
-Ոչ աշխատանքային օրերին կարելի է քնել մինչև..
Անվերջություն:
-Տասնյակ թե՞ մի քանի հարյուր անպատասխան նամակ ունեք սոցցանցերի Ձեր էջերում:
Մի քանի հարյուր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: