ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է. ՀՀ ԿԲ
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 481.58 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 600.00 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 8.52 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.10 դրամով և կազմել 679.70 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 134.64 դրամով և կազմել 20610.4 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.56 դրամով և կազմել 265.3 դրամ: Պլատինի գինն աճել է 32.78 դրամով և կազմել 15436.71 դրամ: