Նորածին եռյակին բաժանել են դաժան փորձության համար. միայն տեսեք, թե ինչի են պատրաստ բժիշկները հանուն իրենց կարիերայի
Lifestyle
Աղբյուրը՝ Intermedia24.ru
Blognews.am-ը գրում է.
Երեխաներին բաժանել են հանուն դաժան փորձության: Գիտնականները փորձում էին գիտական նոր հայտնագործություն կատարել:
1980թ. 19-ամյա Ռոբերտն ընդունվեց համլասարան, որտեղ նրան ուսանողները ջերմորեն ընդունեցին և այնպես էին պահում, կարծես վաղուց է, ինչ ճանաչում են Ռոբերտին: Նա բազմիցս նշում էր, որ նրա անունը Ռոբերտ է, իսկ ընկերները դա լուրջ չէին ընդունում և նրան անվանում էին Էդի:
Ռոբերտը պարզեց, որ մեկ տարի առաջ այս համալսարանում իրոք սովորել է Էդի անունով իրեն շատ նման տղա: Նրանք ոչ միայն տեսքով էին նման, այլ նույնիսկ միմիկայով և նույնիսկ ծննդյան օրն է նույնը եղել: Նրանք երկուսն էլ որդեգրված են: Ռոբերտին սա շատ հետաքրքրեց, և նա սկսեց փնտրել եղբորը:
Անծանոթ եղբայրներ
Երբ տղաները հանդիպեցին, նրանք երկուսն էլ չափազանց զարմացած էին: Ամեն ինչ համընկնում էր. նրանք նույնիսկ նույն պահին նույն բառերն էին ասում: Հիվանդանոցի թղթերն ապացուցեցին, որ նրանք զույգեր են: Բայց սա վերջին հայտնաբերումը չէր: Որոշ ժամանակ անց Էդիին զանգահարում է մի տղա, և ասում, որ նա նրանց երրորդ եղբայրն է: Դեվիդը նրանց տեսել է հեռուստացույցով և զարմացել, որ ինքը նման է այդ երկու տղաներին:
Պարզվեց, որ նրանք եռյակ չեն, այլ՝ քառյակ. նրանց չորրորդ եղբայրը մահացել է հենց ծնվելու պահին:
Անմարդկային վերաբերմունք
Երեխաների ծննդից անմիջապես հետո նրանց հանձնեցին մանկատուն: Այդ մանկատանն աշխատում էր Փիթեր Նոյբաուերը, ով դարձել է այս պատմության մեղավորը: Նա երեխաներին տալիս է տարբեր ընտանիքների և հետևում նրանց կյանքի ընթացքին: Բժիշկը փորձում էր պարզել, թե ինչն է ազդում մարդկանց վրա՝ գե՞նը, թե՞ միջավայրը: