Արդյունավետ բաղադրատոմս՝ անցանկալի մազերից մեկընդմիշտ ազատվելու համար
LifestyleԱղբյուրը՝ Intermedia24.ru
Կնոջ դեմքի վրա աճող յուրաքանչյուր մազ չափազանց տհաճ էսթետիկական խնդիրներ է առաջացնում։ Այս բաղադրատոմսը կօգնի Ձեզ մեկընդմիշտ ազատվել այդ, ինչպես նաև մարմնի մյուս բոլոր շրջաններում աճող մազերից։
Անհրաժեշտ է`
- ընկույզի կեղև
- ջուր

Պատրաստման եղանակը՝
Ամբողջովին չորացրեք ընկույզի կեղևն ու այրեք այն։ Ստացված մոխրի վրա մի փոքր ջուր լցրեք և խառնեք այնքան, որ ստացվի միասեռ, փոքր-ինչ խիտ զանգված։ Թողեք, որ ստացված քսուքը 12 ժամ հանգստանա, ինչից հետո բամբակի միջոցով քսեք այն մարմնի այն հատվածներում, որտեղից ցանկանում եք հեռացնել մազերը։
Այս ամենը պետք է կրկնել օրական 3 կամ ավելի անգամ և դա անել այնքան ժամանակ, մինչև կնկատեք արդյունքը։ Սովորաբար, արդյունքները սկսում են նկատվել արդեն մեկ շաբաթ անց։ Միջոցն ավելի արդյունավետ կլինի, եթե մաշկի վրա քսելուց հետո 30 րոպե սպասեք և հետո միայն լվանաք մաշկը սովորական ջրով։