Ովքե՞ր են «Էլենի օրագրի» ամենաընկերասեր, ամենանյարդային, ամենաբարի դերասանները. բացահայտում են Մաքսը, Էլենը, Լևոնը, Սառան և մյուսները. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Էլենի օրագիրը» հեռուստասերիալը արդեն հասցրել է սիրվել լսարանի կողմից։ Tert.am Life–ը եղել է սերիալի նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում ոչ միայն լուսանկարներ, այլև բլից հարցազրույցներ անձնակազմի հետ։
Tert.am Life–ի «Հարցախույզ» շարքում այս անգամ «տանջել» ենք հեռուստանովելի երիտասարդ դերասաններին և պարզ ու բարդ հարցերով բացահայտել, թե ովքեր են անձնակազմի «ամենաները»։ Ի դեպ, այն, որ Մարիամ Ադամյանն անձնակազմի ամենախենթ անդամն է, ասել են, գրեթե, բոլորը։
Անկեղծ ու հումորային պատասխանների միջոցով առաջարկվում ենք իմանալ, թե ինչ տրամադրություն է տիրում նկարահանման հրապարակում։)
Սիսիան Սեփանյան
Ամենապոզիտիվը Դավիթ Հակոբյանն է։
Նկարահանումից առաջ ամենանյարդայինը չեմ կարող ասել` ով է։
Ամենաընկերասերը Հասմիկ Խոջյանն է։
Ամենախենթը Մարիամ Ադամյանն է։
Ամենաբարին Լիդիա Օռլովան է։
Իմ ամենամտերիմ մարդը Միկա Ղափլանյանն է։
Մարդ, ում հետ շփումը չի ստացվում ... չկա այդպիսի մեկը։
Ամենաշատն ուշանում է Միկա Ղափլանյանը (ինձ ասել է, որ ինքն իմ անունն է տվել :
Ամենաբարդ տեսարանը... չի եղել այնպիսի տեսարան, որն ընդհանրապես չստացվի։
Ամենավատ նկարահանման օրը մի քանի օր առաջ էր։ Հիվանդանոցում նկարահանում էինք անում, ես էլ շատ վատառողջ էի։ Երևի, ամենածանր օրն էր, որովհետև ինքնազգացողությունս շատ վատ էր։
Ամենալավ նկարահանման օրն առաջին օրն էր` Լևոնի տանն էինք, տեսարանս Դավիթ Հակոբյանի հետ էր։
Կոնֆլիկտներ... աշխատում ենք խուսափել կոնֆլիկտներից։ Բարեբախտաբար, մեզ մոտ շատ ջերմ, ընկերական մթնոլորտ է։ Չեմ հիշում կոնֆլիկտ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։