Արցախյան ինդուլգենցիա ՀՅԴ համար
АналитикаԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
ՀՅԴ-ն բավականին հետաքրքիր վիճակում է հայտնվել: Անցած շաբաթ նրանք դեմարշ կազմակերպեցին ՀՀԿ-ի դեմ ՝ թիրախավորելով ռեյտինգային ընտրակարգն ու դրա թերությունները: Զուգահեռ հնչեցին բավական զգուշավոր հայտարարություններ այն մասին, որ կոալիցիան նրանց համար ինքնանպատակ չէ և կան սկզբունքներ, որոնք ավելի կարևոր են: ՀՀԿ-ն արձագանքեց բավական չոր:
Այն, որ որևէ սկզբունք կոնյուկտուրային իմունիտետից կարևոր չէ Դաշնակցության համար, ցույց է տվել այդ կուսակցության առնվազն վերջին տաս տարիների կեցվածքը: ՀՅԴ դեմարշն, այսպիսով, անցած շաբաթ ձախողվեց, և նրանք որոշեցին փորձել Սերժ Սարգսյանի հետ բանակցելու այլ տարբերակ ՝ Բակո Սահակյանի միջոցով, որը կարծես դարձել է Սերժ Սարգսյանի առջև քավություն խնդրողների վերջին հույսը:
ՀՅԴ-ն բնականաբար, կփորձի ամեն ինչ մատուցել հնարավորինս քաղաքական գործընթացի տեսքով: Սակայն ակնհայտ է, որ նրանք այժմ ակտիվ պրոցեսի մեջ են, փորձում են ամրապնդել իրենց տեղը ապագա համակարգում, հասկանալով, որ կա վտանգ կոալիցիան լքելու: Այս իմաստով, Բակո Սահակյանի այցը հենց այն անուղղակի մեսիջն է ու միջնորադավորված հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, որը նախորդելու է ՀՅԴ-ՀՀԿ վերջնական բանակցություններին:
Արտակ Ասլանյան