Երիտասարդ զույգը 20 րոպեում կորցրեց ամբողջ ունեցածը և դարձավ թափառական.ահա թե ինչն էր պատճառը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Տաններ Բրոդվելլ և Նիկի Ուոլշ երիտասարդ զույգը դուրս եկավ աշխատանքից, վաճառեց բնակարանը և գնեց առագաստանավ, որպեսզի ճանապարհորդի աշխարհով մեկ: Սակայն ճանապարհորդությունը տևեց չափազանց կարճ: Երկու օր Մեքսիկական ջրերում լինելուց հետո նավը վնասվեց և խորտակվեց:

Զույգը և նրանց շունը բարեբախտաբար փրկվեցին, բայց այն ամենը ինչ նրանք ունեին, խորտակվեց առագաստանավի հետ մեկտեղ: Երիտասարդ զույգը երազում էր ճանապարհորդել և հեռու լինել ժամանակակից աղմկոտ կյանքից, իսկ հիմա նրանք չունեն ոչ աշխատանք, ոչ բնակարան, ոչ խնայողություններ:

Ամբողջ ունեցածը 20 րոպեում հօդս ցնդեց: Տաններն ասում է, որ չի պատրաստվում հանձնվել և հրաժարվելերազանքից: Նա կրկին նավ է ուզում և պատրաստվում է ամեն ինչ անել այն ունենալու համար:
