Նաիրա Զոհրաբյանի խորհուրդը հանրապետական խանութպաններին
ПолитикаՏիկին Զոհրաբյան, օրերս ԱԺ-ում դուք խոսեցիք ճանապարհային երթեւեկության նշանների մասին, նշելով, որ շատ դեպքերում շրջադարձերը դրվում են հատկապես այն վայրերում, որտեղ հանրապետական պաշտոնյաները եւ պատգամավորները ունեն խանութներ կամ բազնալցակայաններ։ Այսօր թերթերից մեկը ձեզ խորհուրդ է տվել ձեր աչքի գերանը եւս նկատել, նշելով, որ նման նշաններ կան նաեւ ձեր ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան ճանապարհին, ինչպես նաեւ` Առինջ Մոլի տարածքում։
Եթե ընդամենը ճանապարհային նշանների վերաբերյալ իմ դիտարկումը ոմանց հունից հանել է` նշանակում է ես ճիշտ թիրախին եմ կպել` հայտարարելով, որ ճանապարհային նշանները տեղադրվում են հանրապետականների բզինես մատույցներում։ Այլապես` նման ագրեսիվ արձագանք չէր լինի։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի տան ճանապարհին, ապա ես չգիտեմ, թե ո՞ր անգրագետն է նման ինֆորմացիա տրամադրել մամուլին, որովհետեւ այնտեղ ճանապարհային երթեւեկությանը խոչընդոտող որեւէ նշան չկա, ինչպես նման նշան չկա Առինջ Մոլի տարածքում, որտեղ, ի դեպ, մի քանի հարյուր մարդ է աշխատում եւ գուցե
ճիշտ կլիներ, որ լիներ։ Ուստի, հանրապետական տարբեր խանութպաններին եւ բեզնալցակայանների տիրակալներին խորհուրդ ես տալիս մամուլին ապատեղեկատվություն չտրամադրել եւ ճանապարհային նշանները չհարմարեցնել իրենց անձնական եւ բիզնես ճաշակին ու հարմարավետության։ Նշեմ նաեւ, որ մենք առաջիկայում այդ խնդրով շատ լուրջ զբաղվելու ենք եւ մանրամասն կներկայացնենք բոլոր այն անձանց անունները, ովքեր ճանապարհային նշանները հարմարեցնում են իրենց անձնական կարիքներին։ Առայժմ այսքանը։