«Եթե ուզում ես երջանիկ լինել, առաջին հերթին պիտի հավատաս, պայքարես ու երբեք չդադարես ՍԻՐԵԼ». Սիլվա Հակոբյան
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Երգչուհի Սիլվա Հակոբյանը Վալենտինի օրվա առթիվ գեղեցիկ լուսանկար է հրապարակել ամուսնու հետ ու սիրառատ գրառում կատարել Ինստագրամի էջում: Սիլվան հետևորդների հետ կիսվել է սիրո իր բանաձևով, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրո դրսևորումները տարբեր են լինում։ Մեր դեպքում այն համառ էր ու սիրով լի։ Եթե ուզում ես երջանիկ լինել, առաջին հերթին պիտի հավատաս, պայքարես ու երբեք չդադարես ՍԻՐԵԼ։
Ու այդժամ անգամ տիեզերքը կպտտվի քո սիրո առանցքի շուրջ։
Փայփայեք ձեր ՍԵՐՆ, ու թող ձեր ամբողջ կյանքը լցված լինի երջանկությամբ։
Շնորհավոր սիրահարների օրը»,- գրել է երգչուհին: