Կարելի է արդյոք համբուրել երեխաների շուրթերը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Համբույրը ծնողական սերն արտահայտելու ամենագեղեցիկ ձևերից է, սակայն բժիշկները զգուշացնում են, որ երեխայի շուրթերը չի կարելի հանբուրել, քանի որ այդ ձևով երեխան կարող է վարակվել հազարավոր միկրոօրգանիզմներով։ Ծնողի կողմից երեխայի շուրթերին համբույրը կարող է լինել մի փունջ հիվանդությունների առաջացման պաճառ, ինչպիսիք են ստոմատիտը, անգինան, հերպեսն ու հեպատիտը։
Երեխաների մոտ դեռևս իմունային համակարգն ամբողջությամբ ձևավորված չէ, նրանց օրգանիզմն ի վիճակի չէ պայքարել վարակների դեմ։ Այդ իսկ պատճառով վարակի աղբյուր կարող է լինել առաջին հայացքից ամենաառողջ մարդը։
Ամերիկացի բժիշկ, մանկական հոգեբան Շառլոտտա Ռեզնիկը առաջ է բերում նաև երեխայի շուրթերը համբուրելու արգելքի ևս մեկ պատճառ։ Ռեզնիկը պնդում է, որ երեխայի շուրթերը էրոգեն գոտի է ու նախատեսված չէ ծնողական համբույրի համար։ Այս թեմայով մի շարք գրքերի հեղինակ Ռեզնիկը բացատրում է, որ երեխաները կարող են համբույրը ասոցացնել ծնողների հետ ռոմանտիկ հարաբերությունների հետ ու զարմանալ, թե ինչու է այդպես ու հանգեցնել բավական շփոթեցնող իրավիճակի։