Իսրայելական քաղաքականության կեղտոտ երեսը
АналитикаԻսրայելի քնեսեթի նիստում այսօր՝ փետրվարի 14-ին, քննարկվել է օրենսդրական նախագիծ՝ հայերի Ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մասին: Օրինագիծը մերժվել է՝ 41 դեմ, 28 կողմ, ոչ մի ձեռնպահ ձայներով:
Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Ցիպի Խոտովելին այնուհետ հայտարարել է, որ2015 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Երեւան է ուղարկվել 100 հոգանոց պատվիրակություն, բայց երկիրը պաշտոնական դիրքորոշում չի հայտնելու այս հարցի շուրջ՝ կապված նրա բարդության ու սպասվող հետեւանքների հետ: Նա հորդորել է բոլորին դեմ քվեարկել:
Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Իսրայելը կարծես պայքարում է ցեղասպանության մոնոպոլ իրավունքի համար ՝ այն չցանկանալով զիջել որևէ այլ ժողովրդի: Բացի այդ, խնդիրը ոչ միայն արժեքային հարթությունում է, այլև քաղաքական: Թուրք-իսրայելական բավական ջերմ հարաբերությունները այժմ, չեն թույլ տա Իսրայելին հայոց ցեղասպանության առիթով դրական արտահայտվել:
Կա նաև ադրբեջանական գործոնը, որի հետ Իսրայելը բավականին սերտ ռազմա-քաղաքական գործակցության մեջ է: Այդ գործակցությունն ընդհուպ հասել էր ղարաբաղյան կոնֆլիկտին, երբ ապրիլյան պատերազմի օրերին իսրայելցի մասնագետների կառավարած դրոններից հայկական կողմը կորուստներ էր կրում:
Քաղաքականությունն, իհարկե, կեղտոտ բան է: Բայց Իսրայելի վարած քաղաքականության առավել կեղտոտ կողմը կայանում է նրանում, որ լինելով ցեղասպանություն տեսած ժողովուրդ, նրանք չեն ցանկանում այդ ոլորտում որևէ մրցակից ունենալ ՝ ըստ էության ողբերգությունը սարքելով բացառապես քաղաքական գործիք:
Արտակ Ասլանյան