Կավատները անսովոր տարբերակ են գտել աղջիկներին մարմնավաճառությամբ զբաղվել ստիպելու համար
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Նիգերիայից Եվրոպա ժամանող միգրանտների մի մասը ստիպված է լինում զբաղվել մարմնավաճառությամբ, քանի որ իրեն համարում է անիծված։ Այս մասին հայտնում է Swissinfo կայքը։
Մարմնավաճառների պատմությունները շատ նման են․ հայրենիքում նրանց հավաքագրում են հատուկ մարդիկ, ովքեր խոստանում են Եվրոպայում դրախտային կյանք։ Մինչ Եվրոպա նրանց ուղարկելը հավաքագրողներն անցկացնում են մոգական ծես, որից հետո այդ մարդիկ սկսում են հավատալ, թե եթե իրենք չհնազանդվեն կախարդին ու նրա ցուցումով մարմնավաճառությամբ չզբաղվեն, ապա շատ շուտ կմահանան։ Այդ իսկ պատճառով էլ համաձայնվում են հանդիպել հաճախորդների հետ անգամ 1 ժամը 8 եվրոյով։
Եվրոպայում գործող սոցիալական աշխատողները, ովքեր փորձում են մարմնավաճառներին նորմալ կյանք վերադարձնել, բախվում են ոչ միայն միգրանտների կյանքի սոցիալական, այլ այդ կախարդանքի նկատմամբ վախի հաղթահարման խնդրին։
Ըստ որոշ տվյալների, տարեկան միայն Շվեյցարիա են բերվում 1500-ից 3000 մարդ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար։