5 իրավիճակ, որոնցում Ձեզ փրկության կհասնի սովորական ասպիրինը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ասպիրինը կարելի է օգտագործել ոչ միայն ցավը մեղմացնելու համար։ Լայն տարածում ունեցող այս դեղն ունի լայն կիրառություն, որոնց մասին քչերը գիտեն:
- Օգնում է պզուկների դեմ պայքարում
Մանրացրեք 2-3 ասպիրինի հաբ ու խառնեք լիմոնի հյութի հետ։ Քսեք խառնուրդը պզուկին ու մոտ մեկ րոպե մնալուց հետո լվացեք։ Այն չի կարելի օգտագործել արևի տակ դուրս գալուց առաջ։
2. Անցկացնում է միջատների խայթոցից առաջացած քորը։
Ասպիրինի հաբը լուծեք ջրի մեջ, մինչ կդառնա մածուցիկ, ու քսեք խայթված տեղին։
3. Նվազեցնում է դեմքի վրայի ծակոտիները
- ասպիրինի 7 հաբ
- 3 ճաշի գդալ բնական յոգուրտ կամ թթվասեր
- 1 ճաշի գդալ մեղր
Քսեք դիմակը մաքուր դեմքին ու լվացեք 3-5 րոպե հետո։
4. Հեռացնում է թեփը։
Ասպիրինի 2 հաբ մանրացրեք ու լողանալիս խառնեք շամպունին։
5. Անցկացնում է քրտինքի հետքերը հագուստի վրայից։
Ասպիրինը կարող է երկարեցնել հագուստի կյանքը, որը Դուք համարում էիք անպիտան քրտինքի հետքերի պատճառով։
Խառնեք ասպիրինի հաբը տաք ջրին ու քսեք հետքերին, թողեք մնա ողջ գիշեր։ Դրանից հետո լվացեք հագուստն ինչպես միշտ, և արդյունքը պատրաստ է։