Պարզվել է բրիտանական ծովափնյա քաղաքի մոտ ափ նետված և համացանցն իրար խառնած ջրահարսի քայքայված մարմնի մասին ողջ ճշմարտությունը . լուսանկարներ, տեսանյութ
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Համացանցում լուր էր տարածվել, որ Անգլիայի Նորֆոլկ կոմսության Գրեյթ Յարմուտ ծովափնյա քաղաքի ափերին ջրից դուրս նետված ջրահարսի մարմին են գտել: Մռայլ լուսանկարում պարզ երևում էր ձկան պոչով մարդանման արարածի քայքայված մարմինը:
Բայց հետո պարզվեց, որ դա հենց «ջրահարսին» գտնողի և նկարը հրապարակողի՝ Փոլ Ջոնսի չար կատակն էր: Բանն այն է, որ Փոլը հատուկ էֆեկտների մասնագետ է, և այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա իր գործի պրոֆեսիոնալն է: