Ճվճվ Արոյի որդիներն ու ապրիլյան վերադասավորումները
Аналитика«Ժամանակ»-ը գրում է. «Ճվճվ Արոյի աները՝ «Տրանսգազի» Կոլյան, ինտենսիվ զբաղված է թոռներին ազատելու գործով: Ըստ պայմանավորվածության՝ Կոլյա Գաբրիելյանի թոռները ազատության մեջ կհայտնվեն միայն ապրիլին իշխանության ներսում վերադասավորումներից հետո»:
Եթե հավատանք թերթի տեղեկություններին, ապա իսկապես ներիշխանական, հատկապես ուժայինների ներքին կոնֆլիկտը չի հարթվել և շարունակվում է: Որևէ կոնսենսուսի չեն եկել և յուրաքանչյուրը շարունակելու է իր շահերն առաջ տանել ՝ Վովա Գասպարյանը շարունակելու է ճնշել, իսկ Կոլյա Գաբրիելյանն ու նրա ընկեր Աղվան Գառնիկիչը փնտրելու են մանևրի ուղիներ:
Այս իմաստով, իսկապես ապրիլյան վերադասավորումների հարցը կարևոր է: Այն իմաստով, որ փաստացի բացի Աղվան Հովսեփյանից ու Կարեն Կարապետյանին, մասնավորապես Գազպրոմին հարող սուբյեկտներից, մնացած բոլոր գործիչները Սերժ Սարգսյանի գրպանում են շատ վաղուց:
Սարգսյանը բնականաբար կփորձի իր երազանքների համակարգի կառուցման ավարտին ազատվել նաև վերջին մոհիկաններից:
Արտակ Ասլանյան