Մահացե՞լ է Սիլվեստր ստալոնեն...
LifestyleԱյս տարվա փետրվարի 19-ին սոց. կայքերում տարածվեծ տեղեկություն թե իբր մահացել է լեգենդար դերասան Սիլվեստր Ստալոնեն, դերասանի երկրպագուների մի ստվար զանգված հավատացել էին, որ դերասանը մահացել է շագանակագեղձի քաղցկեղից:

Լեգենդար դերասանը գրել է իր Instagram-ում, որ ինքը ողջ է և երջանիկ: 71-ամյա դերասանը խնդրել է իր երկրպագուներին արհամարհել իր մասին ֆեյք լուրերը: «Խնդրում եմ, արհամարհեք այդ հիմարությունը… Ողջ եմ, երջանիկ և առողջ: Դեռևս կարող եմ խփել»,- հումորով պատասխանել է դերասանը:
Ավելի ուշ Ստալոնեն իր աղջիկների հետ տեսանյութ է հրապարակել և գրել է. «Հրաշալի է հարություն առնելը»: