Ռուսական կապիտալը հեռանում է չնայած Կարեն Կարապետյանի ներկայությանը
Аналитика«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ վերջին տարիներին ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ անելու փոխարեն, ընդհակառակը, հանել է կապիտալը:
Այս փաստն իսկապես զարմանալի է, հաշվի առնելով, որ մեկ տարուց ավել Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն է: Ստացվում է այնպես, որ ռուսական ներդրումների խոստման ալիքի վրա վարչապետությունը սկսած Կարապետյանը իր վարչապետական լիազորությունների ավարտին է մոտենում է ռուսական կապիտալի կորուստներով:
Խնդիրն այն է, որ Կարապետյանի անձնական կապերը ոչինչ չեն կարող անել, եթե երկրում չկա համապատասխան տնտեսական միջավայր: Ենթադրենք մեկ-երկու գործարար ընկերական միտումներով եկան ու ներդրում արեցին: Բայց Կարեն Կարապետյանը կամ մեկ այլ ոք, չեն կարող աշխարհի բոլոր գործարարների հետ ունենալ ընկերական հարաբերություններ:
Կարապետյանի հիմնական հաղթաթուղթը ՝ ռուսական ներդրումները, ձախողվել են: Վարչապետության բազմաթիվ ձախողումների հետ մեկտեղ նա մոտենում է վարչապետության ավարտին զրոյական ցուցանիշներով:
Սարգիս Մեսրոպյան