Կարապետյանի հավաքվող ճամպրուկը
АналитикаՎարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշխատանքից: Պատճառը պարզ է ՝ հեռացող վարչապետը ազատում է կաբինետը, որպեսզի դա չանի Սերժ Սարգսյանը, որն ամենայն հավանականությամբ լինելու է հաջորդ վարչապետը:
Կարապետյանի թիմը, որ հավաքվեց ռուսական արմատներ ունեցող հայկական ընկերություններից ՝ Գազպրոմ, Ռոստելեկոմ և այլն, այդպես էլ ոչ ՀՀԿ-ին ինտեգրվեց, ոչ հասարակությանը ճանաչելի դարձավ:
Ինչպես սովորաբար լինում է, Կարապետյանը պարզապես իր շրջապատին ադմինիստրատիվ լծակներով օժտելով փորձեց սեփական վերնախավը ձևավորել, որը պետք է այնուհետ նրան առաջ տաներ: Սակայն նման վերնախավով, որտեղ բոլորը գործարարներ ու մենեջերներ են, որտեղ որևէ քաղաքական բովանդակություն չկա:
Սարգիս Մեսրոպյան