Դարչինով հրաշալի մեթոդ՝ մազերի աճն արագացնելու համար
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Կարճ սանրվածքը հարմար է ու ոճային, բայց հենց երկար մազերն են կնոջն առանձնահատուկ հմայք հաղորդում, որ այդքան գրավում է տղամարդկանց:
Ցավոք, մազերի աճը դանդաղ պրոցես է:
Մի գիշերվա ընթացքում անհնար է երկար վարսեր աճեցնել, բայց եթե որոշել ես երկարացնել մազերդ, ապա զինվիր համբերությամբ և օգնիր մազերիդ:
Մազերի աճն արագացնելու հիանալի մեթոդ կա:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`
- մեկ ճաշի գդալ կռատուկի, նարնջի կամ նշի յուղ
- մեկ թեյի գդալ աղացած դարչին
- երկու ճաշի գդալ կեֆիր
Մի փոքր տաքացրու յուղը ջրի գոլորշու վրա, ավելացրու դարչինն ու կեֆիրը: Լավ խառնիր զանգվածը: Մերսող շարժումներով քսիր գլխամաշկին հինգ րոպե շարունակ: Մնացած մասը քսիր մազերին:
Փաթաթիր գլուխդ պոլիէթիլենով և սրբիչով: Պահիր 30 րոպե:
Պրոցեդուրայի ընթացքում կարող ես ջերմություն և թեթևակի ծակծկոց զգալ. դիմացիր: Այն տաքացնում է գլխամաշկն ու արագացնում արյան շրջանառությունը:
Մի մոռացիր, որ բնական յուղերն ու ակտիվ կոմպոնենտները կարող են ալերգիա առաջացնել: Քսուքը քսելուց առաջ համոզվիր, որ օրգանիզմդ լավ է տանում բոլոր բաղադրատարրերը:
Դարչինով այս մեթոդից հետո մազերը ոչ միայն կփայլեն առողջությամբ, այլև կսկսեն ակտիվորեն աճել: Քսիր այն շաթաբական 1-2 անգամ, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: