Հերթական «օպտիմալացման» հետքերով
АналитикаԿրթության պետական արդեն նախկին տեսչության աշխատակիցներն ահազանգում են գործազուրկ դառնալու վտանգի մասին: Տեսչությունն, ինչպես հայտնի է, վերջերս լուծարվել է, քաղծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն անցել են կադրերի կարճաժամկետ ռեզերվ, իսկ տեսչության փոխարեն ստեղծվել է կրթության տեսչական մարմին: Նոր տեսչական մարմնի ձեւավորման ընթացքում 12 վաստակավոր, փորձառու, քաղծառայության տարբեր դասային աստիճաններ ունեցող տեսուչներ հայտնվել են փողոցում:
Խոսակցություններ կան, թե տեսչական մարմնի նոր ղեկավարը կրկին կապ ունի վարչապետ Կարապետյանի հետ: Այս պատկերը կարծես դառնում է ավանդական ՝ Կարապետյանը բազմաթիվ գերատեսչություններ հագեցնում է իր կադրերով, փաստացի ստեղծելով մի իրավիճակ, երբ հայտարարված օպտիմալացումն ընդամենը գործիք է այլոց կադրերից կամ ինքնուրույն կադրերից ազատվելու, փոխարենը ադմինիստրատիվ լծակներով սեփական շրջապատին քաղաքական տեսք տալու համար:
Չնայած նրան, որ իշխանության ամենաբարձր օղակի համար պայքարում Կարապետյանն այժմ պարտված դիրքերում է, բայց իշխանության մեջ մնալու և ամրապնդվելու նրա նկրտումները դեռ արդիական են:
Արտակ Ասլանյան