Առաջին կադրը Վարդան Հովսեփյանի հարսանիքից
LifestyleԴերասան Վարդան Հովսեփյանն, ով այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարմիր բլուր» սերիալում՝ Մոսոյի կերպարում, հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով. «Սկսվեց»:
Հիշեցնենք, որ Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանը նշանադրվել են նախորդ տարի: Երիտասարդ զույգի կյանքում ճակատագրական դեր է խաղացել «Կայարան» հեռուստասերիալը, որտեղ Վարդանը մարմնավորում էր Վռամին: «Սերիալի նկարահանումների ժամանակ նա հնչյունային ռեժիսորի մոտ մեկ օրով պրակտիկայի եկավ: Հենց այդտեղ էլ ծանոթացանք, ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է դերասանը: