Դիվանագիտական սկանդալ. կենտրոնում ռուսներն են
АналитикаԱրգենտինայում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական փոստում հայտնաբերվել է մոտ 400 կիլո կոկային: Սա անշուշտ դիվանագիտական սկանդալ է, որի կենտրոնում կրկին հայտնվում է Ռուսաստանը ՝ երկիր, որ առանց այդ էլ զարգացած աշխարհի ուշադրության ու քննադատության կենտրոնում է:
Կրիմինալ տարրերով հագեցած այս սկանդալն, անշուշտ, ծանր հետևանքներ կունենա ռուս դիվանագետների համար: Բայց սա ռուսական կողմի համար նորություն չէ: Ռուսաստանն այժմ իրեն դիրքավորում է որպես աշխարհի չարաճճի տղա և մեծ հաշվով թքած ունի բոլորի կարծիքի վրա:
Ռուսական իշխանությունների, մերձիշխանական խմբերի պահվածքը գնալով ավելի է անցնում խաղի կանոնների սահմանները: Ստեղծված իրավիճակը հղի է դառնալ մեծ աշխարհաքաղաքական բախում, որովհետև ցանկացած փոքր դիվանագիտական սկանդալ, որ հաջորդում է մյուսին, ավելի է սրում առանց այդ էլ ռուսական կողմի հանդեպ վերաբերմունքը:
Սարգիս Մեսրոպյան