Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ
Международные новостиԹուրքիայի զինված ուժերը կրակ են բացել մարդասիրական առաքելությամբ Աֆրին ուղևորվող ավտոշարասյան և ճանապարհին գտնվող այլ մեքենաների ուղղությամբ: Մեքենաների մեջ եղել են նաև
Աֆրինում տեղի ունեցող գործողություններին միանալու նպատակով այնտեղ ուղևորվող մարդիկ:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Թուրքական ԶՈւ կրակի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, մեկ մարդ` մահացել:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 20-ին, հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է շրջափակման մեջ վերցնել Աֆրինի նույնանուն շրջկենտրոնը: