Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խոշորագույն փաթեթի գործարկման մասին
Международные новостиԱմերիկայի Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խոշորագույն փաթեթ է պատրաստել:
Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ տարածելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
«Ես հայտարարում եմ, որ մենք հյուսիսկորեական ռեժիմի դեմ գործարկում ենք պատժամիջոցների բոլոր ժամանակների խոշորագույն փաթեթը: Ֆինանսների նախարարությունը շուտով նոր միջոցներ կձեռնարկի եկամուտների և վառելիքի աղբյուրները բացառելու համար, որոնք ռեժիմն օգտագործում է իր միջուկային ծրագրի ֆինանսավորման և զինված ուժերին աջակցելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Պատժամիջոցները կներառեն 56 նավ, առաքող և առևտրային կազմակերպություններ, որոնք Վաշինգտոնի կարծիքով օգնում են Հյուսիսային Կորեային խուսափել պատժամիջոցներից: