«Ինձ ուղղակի խայտառակում են».Ժաննա Բուտուլյանը` Հանրայինի հետ առաջացած խնդրի մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը երեկ իր վրդովմունքն է հայտնել Առաջին ալիքի նոր` «Եկեք հասկանանք» նախագծին իր մասնակցության վերաբերյալ։ Ըստ նրա` իրեն հրավիրել են հաղորդմանն իբրև Ինստագրամում շատ հետևորդներ ունեցող մարդու, ով այդ արդյունքին հասել է առանց մերկ լուսանկարներ հրապարակելու, սակայն եթերում ցուցադրվել են իր միայն լողավազանում արված լուսանկարները, բացի այդ, մոնտաժի արդյունքում չի հասկացվել, թե ինքն ինչ է ասել իրականում։
Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան ասաց, որ ինքը նախապես հայտնել է իր մտավախությունները, սակայն իրեն համոզել են մասնակցել հաղորդմանը` ասելով, որ այդպես չի լինի։ «Փաստորեն, իմ բոլոր մտավախութուններն իրականություն դարձան։ Ես այդ հարցերը նախապես քննարկել էի իրենց հետ, իրենք ինձ վստահեցրել էին, որ այդպես չի լինի, սակայն եղավ այն, ինչի վերաբերկյալ նախապես մտավախություն էի հայտնել։ Հաղորման ժամանակ ինձ ուղղակի խայտառակում են, ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ուզում։ Այդպես չի կարելի»,– նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: