«Ժողովուրդ». Լուծարվել է խորհրդարանի ԱՊՀ բաժինը. Գալուստ Սահակյանը հերքում է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովի գիտությամբ լուծարվել է խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԺ-ն նման բաժին չունի, մյուս կողմից էլ ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու է որոշվել լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Սակայն պարզվեց՝ ԱԺ նախագահն այդ փոփոխության մասին որևէ տեղեկություն չուներ: «Ո՞ր բաժինը, Ազգային ժողովում ի՞նչ ԱՊՀ բաժին... Չեմ կարծում, որ ինչ-որ բաժին է փակվում, եթե բաժին փակվեր, անպայման իմ մակագրությունը կլիներ»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։