Այս լուսանկարն արվեց դատարկ փողոցում. մեկ օր անց լուսանկարի հեղինակին հազարավոր մարդիկ էին փնտրում․ ահա, թե որն էր պատճառը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ներկայացնում ենք մի պատմություն, որը տեղի է ունեցել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Ամանորի նախորդ գիշերը: Մայքլ Ջոն Քենթը որոշել էր առաջարկություն անել իր ընկերուհուն դատարկ փողոցի մեջտեղում, գեղեցիկ ձյան տակ: Այդ ռոմանտիկ պահը պատահաբար լուսանկարեց մի աղջիկ: Նա խոստացավ լուսանկարն ուղարկել սիրահարներին և գրանցեց Մայքլի էլեկտրոնային հասցեն: Բայց շտապելով՝ Մայքլը ճիշտ չէր գրել հասցեն և թվում էր՝ լուսանկարն ընդմիշտ կորել էր: Բայց երիտասարդը որոշեց չհանձնվել և ընկերներին դիմեց օգնության համար:
Նա Facebook-ում հետևյալ հաղոդագրությունը հրապարակեց․
«Թանկագին ընկերներ: Երեկ ես իմ Ֆիոնային առաջարկություն արեցի: Այդ պահը պատահական անցորդ լուսանկարեց: Բայց ցավոք, ես այնքան էի հուզվում, որ նրան իմ էլեկտրոնային փոստի հասցեն սխալ տվեցի:
Ես հասկանում եմ, որ մենք դժվար թե գտնենք այդ անծանոթուհուն: Բայց հրաշքներ լինո՞ւմ են: Ստորև այն վայրի լուսանկարն է, որտեղ արվել է լուսանկարը: Ես շատ երջանիկ կլինեմ, եթե լուսանկարը գտնվի»:
Մայքլի հաղորդագրությունը շատ արագ տարածվեց համացանցում: Հազարավոր մարդիկ ցանկացան օգնել զույգին:
Եվ հրաշք: Հաջորդ օրը լուսանկարը տեսավ մարդ, ով մի քանի ժամ առաջ Instagram-ում տեսել էր փնտրվող լուսանկարը:
Պարզվեց՝ անծանոթուհին պրոֆեսիոնալ լուսանկարչուհի է: Նա իր արած լուսանկարը հրապարակել էր իր ինստագրամյան էջում՝ այն մեկնաբանելով.
«Սա անհավանական երեկո էր: Ես դուրս եկա բարից, որտեղ մենք լավ ժամանակ անցկացրինք ընկերներիս հետ: Գեղեցիկ ձյուն էր տեղում, ու ես որոշեցի գեղեցիկ բնապատկերներ լուսանկարել: Եվ հանկարծ աչքովս ընկավ զույգ: Երիտասարդը ծնկի էր եկել իր սիրելիին առաջարկություն անելու համար:
Նրանք առանձին մնացին, հետո ես մոտեցա նրանց և առաջարկեցի ուղարկել լուսանկարը: Երիտասարդը իմ հեռախոսի մեջ գրեց իր էլեկտրոնային փոստի հասցեն… Հետո մենք գրկախառնվեցինք և բաժանվեցինք:
Այս երկուսն այնպես ոգեշնչեցին ինձ: Ահա թե ինչ է նշանակում «ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում»»:
Մայքլն անմիջապես կապվեց աղջկա հետ և նրանից հիանալի որակի լուսանկար վերցրեց: Իսկ հաջորդ օրն ապագա ամուսինները հանդիպեցին լուսանկարչի հետ՝ շնորհակալություն հայտնելու: