Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սուտ մատնության ևս 4 դեպք. բացահայտվել են ոստիկաններին տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու նոր փաստեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և խոշտանգում կատարելու մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Գ. Կարապետյանը 08.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներ Արթուր Սահակյանն ու Կարեն Դավթյանն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Կարապետյանի կողմից հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, դեպքի պահին ոստիկան Կ. Դավթյանի կողմից կատարված տեսանկարահանման ձայնագրության զննությամբ պարզվել է, որ վերջինս և ոստիկան Ա. Սահակյանը պատշաճ կարգով Գ. Կարապետյանին տեղեկացրել են, որ նա գտնվում է հետախուզման մեջ և հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հայհոյանքներ է հնչեցրել, հրել և հարվածել նրանց, ինչպես նաև դիմադրություն ցույց տվել Կ. Դավթյանին:

Գ. Կարապետյանի կողմից նախաքննական մարնին սուտ տեղեկություններ հայտնելու հանգամանքը հիմնավորվել է նաև նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ այլ ապացույցներով: Արդյունքում` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, և քրեական գործով վարույթը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Գ. Կարապետյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է բնակարանային գողության մեջ մեղադրվող, Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Մասնավորապես, վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 13.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Մանուկ Մանուկյանն ու Տարոն Բարսեղյանը Արարատի մարզի բնակարաններից գումարի և ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Ա. Սարգսյանը հայտնել է, որ  արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետև նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը ևս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Ա. Սարգսյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ա. Սարգսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Մանիկ Մալխասյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 18.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ 15.01.2018թ.-ին ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի մոտակայքից իրեն նստեցրել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Մ. Մալխասյանը հայտնել է, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկաններից մեկը հարվածել է իր գլխին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` բերման ենթարկելու գործընթացի տեսագրության զննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մալխասյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության ծառայող Գևորգ Գևորգյանի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Մ. Մալխասյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում գողության մեջ մեղադրվող Տիգրան Գրիգորյանն ու Զոհրաբ Նասլյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում են տվել, որ 10.07.2017թ.-ին ինքնակամ ներկայացել են  ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ` պահանջելով ընդունել և խոստովանել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակչուհու տանից կատարված գողության դեպքը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Տ. Գրիգորյանի ու Զ. Նասլյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերը նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай