ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում հաստատված դեղերի ցանկերը
ОбществоԴեղերի գրանցման գործընթացը Հայաստանում շարունակական բնույթ է կրում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պարբերաբար գրանցվում են նոր դեղեր, իսկ գրանցման ժամկետն ավարտած դեղերը ցանկից հանվում են:
ՀՀ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ամիս վերանայում և հաստատում է Հայաստանում գրանցված դեղերի ցանկը:
Կից ներկայացվում են վերանայված և փետրվարի 1-ի դրությամբ հաստատված ցանկերը: Դեղատոմսերով դեղերի ցանկում ընդգրկված է 3470 անուն դեղամիջոց, առանց դեղատոմսերի դեղերի ցանկում՝ 1135 անուն դեղամիջոց: