Սերգեյ Մովսեսյանը մասնակցում է գերմանական Բունդեսլիգային
СпортՀայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը մասնակցում է գերմանական Բունդեսլիգային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսեսյանը, որ հանդես է գալիս «Բադեն-Բադեն» թիմի կազմում, Բունդեսլիգայի 5-10-րդ տուրերում 6 հնարավորից հավաքել է 3 միավոր: Այժմ 10 տուրից հետո «Բադեն-Բադեն»-ը երկրորդ տեղում է:
Բունդեսլիգայի հաջորդ` 11-րդ տուրը կկայանա մարտի 10-ին: