Տարաձայնություններ ԵԼՔ-ում
Аналитика«Հրապարակ» թերթը գրում է, որ «Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մասին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկերների կողմից։ Թերթի տեղեկություններով նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր փորձում են հետ պահել նրան այդ քայլից։ Ավելին՝ զգուշացնում են, որ կրկին կհայտնվի բանտում, սակայն նրան այդ զգուշացումները հետ չեն պահում, նա «պատրաստ է նորից բանտ նստել»։ Նշվում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կազմը կողմ է փողոց դուրս գալուն, ապա «Լուսավոր Հայաստանում» ավելի «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից են՝ ամբիոններից ու անարյուն։
ԵԼՔ-ը տրամաբանորեն մոտենում է այն կետին, դեպի ուր ընթանում էր սկզբնավորման օրվանից: Ներսում եղած մոտեցումների տարբերությունն այնքան շատ էր, որ մի օր դա դուրս էր գալու ջրի երես: Խորհրդարան մտնելու համար այդ մոտեցումները դրվեցին մի կողմ: Բայց չդրվեցին հետո ՝ երբ արդեն քաղաքական գործունեություն ծավալելու կարիք եղավ, որին, փաստորեն ԵԼՔ-ը պատրաստ չէր՝ միասնական օրակարգ չունենալու պատճառով:
Սարգիս Մեսրոպյան