Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձը կանխել են
ОбществоՓետրվարի 27-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի տղամարդը անցել է Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ եւ սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Ժամը 15:40-ի դրությամբ քաղաքացիների, փրկարարների եւ ոստիկանների ջանքերով կանխվել է 1987 թ. ծնված Հ. Ա.-ի ինքնասպանության փորձը. վերջինիս ցուցաբերվել է բժշկական օգնություն: