Այս ՊԱՐԶ հնարքի միջոցով կարող եք հասկանալ, արդյոք ակնոցների կարիք ունեք, թե ոչ. ու՞մ եք տեսնում նկարում
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Մենք հասկանում ենք, որ ակնոցի կարիք ունենք, երբ տեսողության թուլություն ենք նկատում: Ստուգվում ենք ակնաբույժի մոտ և անհրաժեշտության դեպքում ընտրում ամենահարմար և միաժամանակ նորաձև օպտիկական ակնոցը: Հաճախ օգնության են գալիս նաև օպտիկական քննությունները, սակայն երբևէ կպատկերացնե՞իք, որ տեսողությունը կարելի է ստուգել մեկ պարզ նկարի միջոցով:
Daily Mail-ը հայտնում է, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները ստեղծել են տեսողական մի խաբկանք տեսողությունը ստուգելու համար: Եթե մեկ մետր հեռավորությունից նայելիս տեսնում եք Մերլին Մոնրոյի լուսանկարը, ապա Դուք ակնոցների կարիք ունեք:

Ալբերտ Էյնշտեյնի՞ն եք տեսնում: Ուրեմն հիանալի տեսողություն ունեք: Զարմանալի է, այնպես չէ՞:
Երբ հեռանում եք նկարից, վերջինս ավելի շաղված է երևում, եթե Ձեր տեսողությունը վատ է: Դուք նկարի մանրամասները սկսում եք գրեթե չնկատել այդ դեպքում: