Հայերն օգնել են վթարի ենթարկված Վրաստանի քաղաքացուն
ОбществоՎրաստանցի երիտասարդին, ով Հայաստանի Հանրապետության տարածքում վթարի է ենթարկվել, օգնել են տեղի բնակիչները՝ մինչ փրկարարների ժամանումը: Վրաստանի քաղաքացու ավտոմեքենան վթարվել է ՀՀ-ի Սյունիքի մարզում: Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Սպուտնիկ -Վրաստան» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվությունը: Դեպքը տեղի է ունեցել Կապան-Քաջարան ավտոճանապարհին: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 200 մետր գլորվել ձորը:
Տեղի բնակիչները տուժած վարորդին դուրս են բերել մեքենայից, տեղափոխել հիվանդանոց՝ դեռևս մինչ փրկարար ուժերի դեպքի վայր հասնելը:
Տուժողը 1989 թվականին ծնված Զուրաբ Էտիպաշվիլին է, այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: