Սևանա լճում հայտնաբերվել է անհետ կորածի դիակը
ОбществоՈստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Սևանա լճում հայտնաբերվել է փետրվարի 13-ից որպես անհետ կորած որոնվող 1963 թվականի ծնված Տիգրան Հակոբյանի դիակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: