«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դատավարության ժամանակ հայ փաստաբանը «ոչնչացրել» է դատարանին
ОбществоPast.am-ը գրում է.
Մոսկվայի Նիկուլինսկի դատարանում շարունակվում է «օրենքով գող», քրեական աշխարհի «արքա» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և իր խմբի աղմկահարույց դատավարությունը: Դատի ժամանակ փայլուն ճառով հանդես է եկել ազգությամբ հայ փաստաբան, Շաքրո Մոլոդոյի մտերիմներից «օրենքով գող» Բատիր Բեկմուրադովի դատապաշտպան Միրզոյանը:
-Դուք գործին կցել եք, որ քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանությունից հետո Քալաշովը դարձել է «օրենքով գողերի» ղեկավարը: Ո՞ւր է հիմքը, ո՞վ է քննիչը: Google-ը՞: Լրատվամիջոցների նյութերն են ձեր հիմքերը: Աբսուրդ է,- ասել է Միրզոյանը:
Նա կարողացել է ապացուցել, որ իր պաշտպանյալը ընդամենը արդարությունն է վերականգնել, ինչը պիտի աներ պետությունը, իսկ ամբողջ գործը սարքովի է և հավատ չի ներշնչում: