«Աթլետիկոյի» նախագահ. Օբլակի հետ երկարաձգվել է պայմանագիրը
СпортՄադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի հիմնական դարպասապահ Յան Օբլակի ապագայի մասին.
«Օբալկի հետ պայմանագիրն արդեն երկարաձգվել է: Եթե դուք չգիտեք, ասեմ, որ նա մնում է»,- Սերեսոյի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:
Պաշտոնական տեղեկություն այս մասին դեռևս չկա: Հիշեցնենք, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված էին անգլիական մի քանի ակումբներ և ՊՍԺ-ն: