Ինչպես օգտագործել պահպանակը. մուտքը միայն չափահասներին
TVԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Պահպանակները հինգերորդ տեղն են զբաղեցնում անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների շարքում և առաջինը` սեռավարակներից խուսափելու միջոցների մեջ: Բայց կան փաստեր, որոնց մասին պիտի բոլորն իմանան:
1. Պահպանակները կարող են ալերգիա առաջացնել
Իհարկե նման դեպքերը հազվադեպ են, բայց որոշ մարդկանց մոտ սեռական ակտի ժամանակ առաջանում է սեռական օրգանների քոր և այրոց: Դա կարող է պայմանավորված լինել ինչպես սիլիկոնային հիմքի վրա քսուքով, այնպես էլ հենց լատեքսով: Նրանց համար, ովքեր ալերգիա ունեն լատեքսից, արտադրվում են այլ նյութերից պահպանակներ, որոնք վաճառվում են դեղատներում և ինտիմ խանութներում:
2. Անատոմիական պահպանակներն ավելի անվտանգ են
«Anatomic» նշագրումով պահպանակներն ավելի անվտանգ են շնորհիվ անատոմիական ձևի. դրանք բավականին ամուր գրկում են առնանդամը, ինչը թույլ չի տալիս, որ պահպանակը սահի կամ պատռվի:
3. Բարակ պահպանակների ամրությունը նույնն է, ինչ դասական պահպանակներինը
«Light» նշագրումով պահպանակները սուպեր-բարակ են, որպեսզի սեռական ակտից զգացողությունները որքան հնարավոր է բնական լինեն, բայց դրա հետ մեկտեղ նրանց ամրությունը ոչնչով չի զիջում մյուսների ամրությանը:
4. Մեծ չափսերի համար` XXL
Եթե տղամարդու առնանդամի չափսը ստանդարտ չէ, պետք է գնել «XXL» նշագրումով պահպանակներ, այլապես վտանգ կա, որ պահպանակը կպառտվի, իսկ սեռական ակտից հաճույք այդպես էլ չի լինի:
5. Սպերմիցիդային քսուքն ապահովում է հավելյալ պաշտպանություն անցանկալի հղիությունից
Եթե պահպանակը մշակված է Nonoxinol-9 սպերմիցիդ պարունակող քսուքով, հղիանալու վտանգն ավելի քիչ է, անգամ եթե պահպանակը պատռվի:
6. Պահպանակի պահպանման ժամկետը 3-5 տարի է
Անպայման ուշադրություն դարձրեք պահպանակի ժամկետին: Դրանց մեծ մասի պիտանելիության ժամկետը 3 տարի է: Առավել որակյալները կարող են պահպանվել մինչև 5 տարի:
7. Մի օգտագործեք պահպանակ սեռական ակտը սկսելուց հետո
Որոշ զույգեր պահպանակը սկսում են օգտագործել միայն սեռական ակտի կեսից: Բայց դա այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ բնական քսուքի մեջ էլ կան սպերմատոզոիդներ, իսկ դա կարող է հանգեցնել անցանկալի հղիության, բացի այդ կա ռիսկ, որ պահպանկը կպատռվի կամ կսահի: