Թբիլիսիի կենտրոնում շենքից պոկված ապակին ընկել է դպրոցականների վրա
Международные новостиԹբիլիսիի Բարատաշվիլի փողոցում գտնվող բարձրահարկ շենքի ճակատային մասից պոկվելով՝ ապակե վահանակն ընկել է անցորդների վրա:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, միջադեպի հետևանքով 12-14 տարեկան 6 երեխա է տուժել, որոնք սովորում են քաղաքի դպրոցներից մեկում: Նրանց հոսպիտալացրել են:
Դեռահասներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Նրա ստացած վնասվածքը գործնականում անհամատեղելի էր կյանքի հետ:
«Վիրահատությունն սկսել, ցավոք, չի հաջողվել, քանի որ սրտի կանգ է տեղի ունեցել: Մի քանի անգամ հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը, սակայն հիվանդը մահացել է տրավմատիկ շոկից», - ասել է բուժկենտրոնի վերակենդանացման բաժնի մասնագետը:
Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել կատարվածի առնչությամբ: