Խաղ ԵԼՔ-ի համար կամ ԵԼՔ-ի միջոցով
АналитикаՕրերս «Ելքի» առաջարկած Մարտի 1-ի հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելուն ՀՀԿ-ի կողմ քվեարկությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Հանձնաժողովում բացասաբար էին արտահայտվել, ու ակնկալվում էր, որ քվեարկելիս էլ դեմ կլինեն, բայց վերջին պահին Գևորգ Կոստանյանը որոշել է ռիսկի գնալ ու առաջարկել է կողմ քվեարկել ու հարցը մտցնել օրակարգ։
Ենթադրվում է, որ վերջում ՀՀԿ-ն դեմ կքվեարկի արդեն բուն նախագծին։ Բայց միաժամանակ հնարավորություն կունենա իրավական ու քաղաքական խողովակներով ԵԼՔ-ի ակտիվությունը մարել:
Բացի ԵԼՔ-ին իր իսկ սկսած խաղով պարտության մատնելու գայթակղությանը, իշխանությունը ցանկանում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունից առաջ որոշակի մեսիջներ հղել իշխանության ներսում գտնվող այն մարդկանց ու նախկին իշխանության այն խմբերին, ովքեր Սարգսյանի վերահսկողության շրջանագծից դուրս են մնում:
Այս դեպքում մնում է հասկանալ, խաղը արվում է հանուն ԵԼՔ-ի, թե ԵԼՔ-ն ընդդամենը միջոց է:
Սարգիս Մեսրոպյան