Եգիպտոսի նախագահը զրպարտությունը պետական դավաճանություն է կոչել
Международные новостиԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին ԶԼՄ-ներին հայտարարել է զինված ուժերի հասցեին զրպարտության կանխարգելման անհրաժեշտության մասին, որը կդիտվի որպես «պետական դավաճանություն», փոխանցում է AFP-ն:
Սիսին արել է այս հայտարարությունն այն բանից, երբ իշխանությունները բողոք էին ներկայացրել օտարերկրյա եւ տեղական ԶԼՄ-ների դեմ՝ Սինայում ահաբեկիչների չեքոքացման օպերացիայի լուսաբանման կապակցությամբ: Եգիպտոսի նախագահը նաեւ խոստովանել է, որ իշխանությունները պետք է բացեն լրատվամիջոցների մուտքը դեպի ճակատային գծեր, որպեսզի նրանք «տեսնեն, թե ինչպես են (զինվորներն ու ոստիկանները) մահանում»: «Նպատակահարմար չէ, որպեսզի նրանց վիրավորեն: Մենք դա թույլ չենք տա»,- նշել է նա՝ հավելելով, որ զրպարտությունը կպատժվի օրենքով: «Ինձ համար դա պետական դավաճանություն է», - ավելացրել է նա:
Նշենք, որ լրագրողների մուտքը Սինայի թերակղզի սահմանափակ է, որտեղ փետրվարի 9-ից զինված ուժերը եւ ոստիկանությունը լայնածավալ զինված օպերացիա են իրականացնում «Իսլամական պետության» զինյալների դեմ: