Անվնաս հոխորտո՞ց, թե՞ մեսիջ Սփյուռքին
АналитикаԵրեկ հայտնի դարձավ, որ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ են հայտարարվել: Այդ մասին հայտնել էր ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջև, կոպիտ ձևով չի վավերացրել այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ:
«Թուրքիան չօգտվեց ընձեռված պատմական հնարավորությունից, ավելին՝ առաջ քաշած իր նախապայմաններով ոչ միայն չնպաստեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, այլև բարդություններ ստեղծեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նպաստելով Ադրբեջանի դիրքորոշման առավել կարծրացմանը»,- ասել է Սարգսյանը:
Թուրքիային ոչինչ անել այս չեղարկումը չի կարող: Խնդիրն այն է, թե ինչու է հոխորտում Սարգսյանը: Որովհետև միջազգային իմաստով նրա հակաթուրքական հոխորտոցը ոչինչ չի նշանակում: Կարելի է ենթադրել, որ Սարգսյանը մեսիջ է հղում Սփյուռքին, որի հետ հարաբերությունները փչացրել էր հայ-թուրքական արձանագրություններով:
Արտակ Ասլանյան