Թոշակառու տատիկը խելքահան է արել տղամարդկանց իր սեքսուալությամբ
Lifestyle68 տարեկան Սյուզի Գրանատը գրավել է համացանցը շնորհիվ իր ֆոտոշարքերի: Թոշակառու կինը իստագրամյան իր էջում հաճախ է կիսվում իր խորհուրդներով, և ասում, որ կարելի է վայելել կյանքը նաև ծեր հասակում:

Ինչպես հայտնում է Mirror թերթը, նախքան թոշակի անցնելը Սյուզի Գրանատը Լոնդոնում աշխատել է որպես հաղորդավարուհի, որի պատճառով նա սկսել է խմել և ծխել:
«Իմ աշխատանքային ընդմիջումը տևում էր մոտ 3 ժամ և հաճախ նմանվում էր ալկոհոլիկների կազմակերպած երեկույթներին, սակայն, երբ մահացավ մայրս, իմ կյանքում ամեն ինչ փոխվեց, ես վերջ տվեցի ծխելուն և խմելուն» ,- ասել է նա:

2013 թվականին Սյուզի Գրանատը դարձել է հայտնի բլոգեր, նրա ինստագրամին հետևում է 11 000 մարդ, նրա հետևորդների մեծ մասի տարքը չի անցնում 30-ը: Կինը ներկում է մազերը վարդագույն, կապույտ, կանաչ գույներով և կիսվում է իր լուսանկարներով: Նա ակտիվ կյանք է վարում, և խորհուրդ է տալիս բոլորին ապրել կյանքը այնպես, ինչպես որ ուզում են:

Մանրամասները՝ այստեղ